Ընկերության մասին

Լեգալ Սփորթ փաստաբանական գրասենյակը ստեղծվել է 2018 թվականին: Գրասենյակի փաստաբանները փորձառու են և արտոնագրված: Նրանք հանդիսանում են ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ: Գրասենյակի փաստաբաններից նաև հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող արբիտրաժային դատարանների արբիտրներ և լուծում են արբիտրաժային դատարանին ընդհատյա վեճեր։

Գրասենյակը քաղաքացիաիրավական և վարչական ոլորտներում մատուցում է մեծ ծավալով իրավաբանական ծառայություններ, որոնք ուղղված են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը:
Կազմակերպությունը մեծ փորձ ունի բանկային, ապահովագրական, սնանկության, պարտքերի բռնագանձման, կորպորատիվ և աշխատանքային իրավունքի, ընտանեկան և ժառանգական իրավունքի, անշարժ գույքի, հարկային, ինչպես նաև վարչական ոլորտներում, և քաղաքացիական դատավարության հատուկ վարույթի գործերով:
Մեր փաստաբանական գրասենյակը երաշխավորում է բարեխիղճ և հետևողական իրավաբանական ծառայության մատուցում, արդյունավետ սպասարկում և լիարժեք գաղտնիության ապահովում՝ կարևորելով հաճախորդների վստահությունը և հեռանկարային համագործակցությունը:

Մեր  նպատակն է անկախ և անկողմնակալ արբիտրաժային դատարանի կողմից առանց անհարկի ձգձգումների լուծել ֆիզիկական անձանց, ֆինանսական կազմակերպությունների (բակերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և այլ ֆինանսական կազմակերպությունների) և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը։

Մեր թիմը

IMG_9447
IMG_9259
IMG_9328
IMG_8866
IMG_9405
IMG_9237

Մեր գործընկերները

1
4
5
6
7
8
9
3
2

Մեր թիմը

LegalSupport team
Agrocredit
Agrocredit
Agrocredit
Agrocredit
Agrocredit
Agrocredit
Agrocredit
Agrocredit

Զանգահարեք Լեգալ Սփորթ
խորհրդատվության համար