Լեգալ Սփորթ փաստաբանական գրասենյակը ստեղծվել է 2018 թվականին: Գրասենյակի փաստաբանները փորձառու են և արտոնագրված: Նրանք հանդիսանում են ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ: Գրասենյակի փաստաբաններից նաև հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող արբիտրաժային դատարանների արբիտրներ և լուծում են արբիտրաժային դատարանին ընդհատյա վեճեր։
Գրասենյակը քաղաքացիաիրավական և վարչական ոլորտներում մատուցում է մեծ ծավալով իրավաբանական ծառայություններ, որոնք ուղղված են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը:
Կազմակերպությունը մեծ փորձ ունի բանկային, ապահովագրական, սնանկության, պարտքերի բռնագանձման, կորպորատիվ և աշխատանքային իրավունքի, ընտանեկան և ժառանգական իրավունքի, անշարժ գույքի, հարկային, ինչպես նաև վարչական ոլորտներում, և քաղաքացիական դատավարության հատուկ վարույթի գործերով:
Մեր փաստաբանական գրասենյակը երաշխավորում է բարեխիղճ և հետևողական իրավաբանական ծառայության մատուցում, արդյունավետ սպասարկում և լիարժեք գաղտնիության ապահովում՝ կարևորելով հաճախորդների վստահությունը և հեռանկարային համագործակցությունը: